«ՀայԷկոնոմբանկը» սկսել է դրամական փոխանցումներ իրականացնել հանրահայտ «Լիդեր» համակարգով

PanARMENIAN.Net - Այսօրվանից, «ՀայԷկոնոմբանկն» իր հաճախորդներին առաջարկում է դրամական փոխանցումներ իրականացնել հանրահայտ «Լիդեր» համակարգով: «Լիդեր» դրամական փոխանցումների միջազգային համակարգը իրենից ներկայացնում է ֆիզիկական անձանց, առանց հաշվի բացման, դրամական միջոցների արագ փոխանցումներ իրականացնող համակարգ, որը գործում է ԱՊՀ երկրներում, Լատվիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Լեհաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում եւ ներառում է ավելի քան 6000 սպասարկման կետեր:

Ըստ «ՀայԷկոնոմբանկի» հաղորդագրության, դրամական միջոցների փոխանցումը եւ ստացումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է ԱՄՆ դոլարով, ԵՎՐՈ-ով եւ ՌԴ ռուբլով:



«Լիդեր» համակարգը ապահովում է կատարվող փոխանցումների արագություն` տեւողությունը 5 րոպե եւ մատչելիություն` մինչ- 2% միջնորդավճար: «Լիդեր» համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են ինչպես «ՀայԷկոնոմբանկի» գլխավոր գրասենյակից, այնպես էլ ցանկացած մասնաճյուղից հաշված րոպեների ընթացքում:

Ներկայումս, «ՀայԷկոնոմբանկը» սպասարկում է MoneyGram, Migom, Blizko, Anelik, «Բիստրայա պոչտա»(արագ փոստ), PrivatMoney հանրահայտ դրամական փոխանցումների համակարգերը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---