Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը 4 դեկտեմբերի 2024 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ucraft-ը ներկայացնում է նոր լուծում բիզնեսի համար՝ UC ERP հարթակը։ Այն ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման միասնական հարթակ է, որը թույլ է տալիս հետևել բոլոր բիզնես գործընթացներին մեկ տեղում. կազմակերպել մեծածախ և մանրածախ վաճառք, ձևավորել և հետևել գնումների շղթային, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, կառավարել հաճախորդների տվյալները, հաշվապահական և ֆինանսական գործարքները, հետևել նախագծերի կատարմանը և շատ ավելին։ UC ERP-ն ամպային լուծում է, որը հարմարեցված է ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև համակցված է ՀՀ բոլոր բանկերի, վճարային համակարգերի և սարքավորումների հետ՝ ՀԴՄ մեքենաների, տպիչ և սկանավորող սարքերի, կշեռքների: Հարթակը թույլ է տալիս խմբագրել գործընթացները, ունի հարմարավետ հայալեզու ինտերֆեյս, որից կարելի է օգտվել ցանկացած գաջեթով ցանկացած վայրից, լինել հասանելի միաժամանակ մի քանի օգտատերերի համար թե’ առցանց, և թե’ օֆլայն ռեժիմներում: Բոլոր օգտատերերը կարող են 3 ամիս անվճար փորձաշրջանով օգտվել UC ERP հարթակի հնարավորություններից։ Այն փորձարկելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել դեմոյի հարցում Ucraft-ի կայքից: Ծառայությունների ցանկացած փաթեթ ընտրելու դեպքում օգտատերերը կստանան հարթակի անվճար ուսուցման հնարավորություն, անվճար հոսթինգ Google Cloud-ում, հիշողության անսահմանափակ ծավալ և մի շարք այլ առավելություններ։ Հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հղումով։ Ucraft-ը Հայաստանի ՏՏ ոլորտում նոր տեխնոլոգիաներ առաջարկող կազմակերպություն է, որը նորարար լուծումներով մշտապես աջակցում է փոքր ու միջին բիզնեսներին։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |