«ՀայՌուսգազարդը» քննարկել է 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության ծրագրի նախագիծը20 մայիսի 2009 - 00:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության եւ Տնօրենների խորհրդի հերթական նիստերը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:Նիստի ընթացքում Տնօրենների խորհրդին եւ վարչությանն է ներկայացվել ընկերության 2008թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը: Քննարկվել են նաեւ մի շարք նախագծեր` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, ընթացիկ տարում նախատեսվող գազաէներգետիկ նախագծերի, գազի համակարգի վերականգնման ու զարգացման վերաբերյալ: Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունել համապատասխան որոշումներ: Խորհրդի կողմից հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգը, որոշակիացվել անցկացման ժամկետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |