Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրման օպերատորի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է ՌԵՈՒ-ին20 մայիսի 2009 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղի» (ՌԵՈՒ) ԲԲԸ ձեռք է բերել Կովկաս-Փոթի երկաթուղային-լաստանավային փոխադրման օպերատորի` Black Sea Ferry Investment (BFI) -ի, բաժնետոմսերի 51 տոկոսը, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով ՌԵՈՒ-ի ներկայացուցչին: «Տվյալ ձեռքբերման նպատակը Կովկաս-Փոթի գործող փոխադրման շրջանակներում միջանցիկ սակագնի ստեղծման հնարավորությունն է», - ասել է գործակալության զրուցակիցը, մեկնաբանելով, որ խոսքը կարող է վերաբերել այդ ուղղությամբ երկաթուղային եւ ծովային փոխադրումների համար միասնական սակագնի ստեղծման մասին: Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման մասին հուշագիրը ստորագրվել էր Երեւանում 2007 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի եւ Reserve Capital Corporation շվեյցարական ընկերության միջեւ: Smat առաջին լաստանավի տարողությունը, որի սեփականատերը Reserve Capital Corporation-ն է հանդիսանում, կազմում է 50 վագոն: Լաստանավային փոխադրման փորձարկումը տեղի կունենա 2007 թվականի ապրիլին: Երկու նավահանգիստների միջեւ 315 մղոն տարածությունը նավերը կկարողանան հաղթահարել 31 ժամում: Ռուսաստանից Հայաստան լաստանավով հիմնականում արտահանվում է հացահատիկ եւ պարենամթերք, իսկ Հայաստանից Ռուսաստան` շինանյութեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |