Հայաստանի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել միջուկային նոր էներգաբլոկի շինարարությանը20 մայիսի 2009 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: Ամրագելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարեւորությունը` Անվտանգության խորհուրդը քննության է առել տեխնիկատնտեսական մշակումներից մինչեւ նոր էներգաբլոկի շահագործում ընկած գործընթացի իրականացման բոլոր փուլերը: Մայիսի 12-ին Worley Parsons միջազգային կոնսորցիումը շահեց Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման առնչությամբ փետրվարի 23-ին հայտարարված հայտամրցույթը: Ինչպես հաղորդեց օրինագիծը ներկայացնող Մովսիսյանը, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության համար, նախնական տվյալներով, կպահանջվի 4-5 միլիարդ ԱՄՆ դոլար, ճշգրիտ թիվը հայտնի կդառնա բոլոր անհրաժեշտ հետազոտությունների իրականացումից հետո: Նա նշել է, որ անցկացված նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ առավել օպտիմալ տարբերակը նոր էներգաբլոկի կառուցումն է Հայաստանի գործող ԱԷԿ-ի հիման վրա, առավել եւս, որ նրա հզորությունը կազմում է 400 մեգավատտ, մինչդեռ կայանի հրապարակը նախատեսում է բլոկի շահագործումը 1,2 հազար մեգավատտ հզորությամբ: Մովսիսյանի խոսքով, բլոկի շինարարությունը երկրի համար առանձնահատուկ նշանակություն կունենա` հաշվի առնելով, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտ կարող է էլեկտրաէներգիա արտադրել ոչ միայն սեփական կարիքները հոգալու, այլեւ արտահանման համար: Հայաստանը ծրագրում է ԱԷԿ մոտավորապես 1000 մեգավատտ հզորությամբ նոր բլոկ կառուցել: Նախագծի իրականացմանը արտասահմանյան կապիտալ ներգրավելու համար Հայաստանի խորհրդարանը 2006-ին օրենսդրաբար չեղյալ հայտարարեց պետական մենաշնորհը նոր միջուկային բլոկերին տիրելու իրավունքի հարցում: Այս նախագծին մասնակցելու շահագրգռվածություն են ցուցաբերել արդեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: 2003-ին սեպտեմբերից ԱԷԿ մինչեւ 2013թ. հանձնվել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ վստահված կառավարմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |