2009-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՆՀԱ կրճատվել է 9,7 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի ՆՀԱ ծավալը հունվար-ապրիլ ամիսներին կրճատվել է 9,7 %-ով եւ կազմել 638,9 մլրդ դրամ:



2009-ի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 176 մլրդ 967,6 մլն դրամ` 2008-ի նույն շրջանի համեմատ կրճատվելով 11,1%-ով: Դրա հետ մեկտեղ ամենամեծ անկումը գրանցվել է շինարարական ոլորտում` 42,4 % (51,5 մլրդ դրամ):



2009-ի հունվար-ապրիլ ամիսներին 2008-ի նույն շրջանի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2,3% աճ:



Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին գնաճը կազմել է 3,9%:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---