Կառավարությունը $45․3 մլն վարկ կվերցնի առողջապահության ոլորտի բարելավման համար![]() 23 հունվարի 2025 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 45․3 մլն դոլար վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում։ Գործադիրը հաստատել է վարկային համաձայնագիր ստորագրելու որոշումը։ Վարկային միջոցները կուղղվեն առողջապահական հաստատությունների կառուցմանը, ծառայությունների որակի գնահատման գործընթացների թվայնացմանը, բուժհաստատությունների լիցենզավորման բարեփոխումներին, մարդկային ռեսուրսների զարգացմանը և էլեկտրոնային առողջապահության համակարգի ընդլայնմանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ առողջապահության ոլորտում բուժսպասարկման որակի բարելավումը պահանջում է համալիր բարեփոխումներ՝ ներառելով սարքավորումների, ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների արդիականացում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |