Եկամուտների հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը

Եկամուտների հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։

Նա նշել է, որ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված հերթեր են առաջացել։

«ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր»,– նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ բոլոր վարձու աշխատողները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---