ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր

ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Եվրոպական Միության փորձագիտական առաքելությունը հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացուցիչների հետ՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման համատեքստում։

Առաքելության շրջանակում ԵՄ պատվիրակությունը մեկնել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր՝ տեղում ծանոթանալու մաքսային մարմինների աշխատանքին։

Ծրագրի համաձայն՝ պատվիրակությունը նախատեսում է նաև այցելել «Զվարթնոց» օդանավակայան։

«Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային վարչարարության ռազմավարական հիմնական ուղղությունները, իրականացված բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։

Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---