Fly Arna-ն սնանկ է ճանաչվել՝ իր հիմնադիր Air Arabia-ի դուստր ընկերության պահանջով![]() 25 փետրվարի 2025 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի էFly Arnaապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից, հայտնում է «Հետքը»։ Ավիաընկերությունը հիմնադրվել էր 2021-ի դեկտեմբերին, իսկ 2022-ի հուլիսին սկսել էր թռիչքները։ 2024-ի հունվարին այն դադարեցրել էր գործունեությունը, իսկ մարտին հայտարարվել էր դրա վերջնական փակման մասին։ Ընկերության բաժնետերերն էին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ), արաբական Air Arabia-ի դուստր International Business Company (FZE)-ն և լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանը։ Fly Arna-ի կառավարումը իրականացրել է հենց Air Arabia-ն, իսկ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում եղել է Էնթոնի Փրայսը՝ Air Arabia-ի ներկայացուցիչը։ 2023-ին ԱՆԻՖ-ի և Air Arabia-ի միջև լուրջ տարաձայնություններ էին առաջացել, որոնք 2024-ի սկզբին վերաճել էին բաց առճակատման։ Մինչ կողմերը փորձում էին համաձայնության գալ ընկերության լուծարման ձևի շուրջ, ավիաընկերության օդանավերի վարձատուն՝ իռլանդական Impact Aviation Services Limited-ը, դիմել էր դատարան՝ պահանջելով «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչել։ Impact Aviation Services Limited-ը հիմնադրվել է 2022-ին և 100%-ով պատկանում է Air Arabia-ին։ 2024-ի օգոստոսին այն դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ հայտարարելով, որ Fly Arna-ն պարտք է մնացել 778 հազար դոլար։ Դատարանը սկզբում մերժել է դիմումը փաստաթղթային թերությունների պատճառով, սակայն սեպտեմբերին այն կրկին ներկայացվել է և ընդունվել վարույթ։ Սնանկության գործընթացի ընթացքում պարզվել է, որ ընկերությունը չի վիճարկել իր սնանկությունը, իսկ փաստաթղթերը Fly Arna-ին հանձնել չի հաջողվել, քանի որ ընկերության գտնվելու վայրը անհայտ է եղել։ 2024-ի հոկտեմբերին դատարանը հայտարարել է ընկերության, դրա տնօրենի, գույքի և հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հետախուզում։ Վերջին գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը հեռացել էր Հայաստանից, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձերը՝ գտնելու ընկերության ղեկավարին և գույքը, անհաջող էին ավարտվել։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դատարանը որոշել է վարույթը շարունակել պարզեցված ընթացակարգով, և հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն պաշտոնապես ճանաչվել է սնանկ։ Իռլանդական ընկերության պահանջը վերաբերում էր 2022-ին կնքված պայմանագրերով ստացված Airbus A320 ինքնաթիռների վարձավճարներին։ EK-YRB և EK-YRC ինքնաթիռների օգտագործման դիմաց Fly Arna-ն ամիսների ընթացքում պարտք էր կուտակել, ինչի հետևանքով դատարանն ընդունել է վարձատուի պահանջը։ Հաշվի առնելով սնանկության գործի ընթացքը՝ մոտ ապագայում սպասվում է ընկերության լուծարման վարույթի մեկնարկը։ Եթե հայտնաբերվի որևէ գույք, այն կհանվի աճուրդի՝ պարտատերերի պահանջները բավարարելու համար։ Վերջում պաշտոնապես կհայտարարվի ընկերության լուծարման մասին։ Այս գործընթացով նախկինում անցել է նաև «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որի սնանկության գործը տևեց 17 տարի։ Ներկայում նմանատիպ վիճակում են «Արմավիան», «Էյր Արմենիան» և «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզը»։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |