Նոր արշավ IDBank-ից` Հաճախորդների օրվա կապակցությամբ![]() 20 մարտի 2025 - 15:51 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը նոր արշավ է նախաձեռնել Հաճախորդների օրվա կապակցությամբ, որը նշվում է մարտի 19-ին։ Հաճախորդների միջազգային օրը ամեն տարի յուրահատուկ ձևով նշելը Բանկը գեղեցիկ ավանդույթի է վերածել։ Այս տարվա նվերն էլ հաճախորդներին «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդի ավելի շահավետ տոկոսադրույքներն են։ Դա նշանակում է, որ մարտի 19-21-ը այն ֆիզիկական անձանց համար, ովքեր կներդնեն «Ապահով» առանց ավելացման իրավունքի դրամային ավանդ սկսած 10,000 ՀՀ դրամից մինչև 5,000,000 ՀՀ դրամ Բանկի մասնաճյուղերում և Idram&IDBank հավելվածով՝ տոկոսադրույքները կսահմանվեն հրապարակված տոկոսադրույքներից 0.5-ով բարձր։ IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ հենց այս արշավն ընտրելը պատահական չէր, քանի որ վերջին շրջանի Բանկի տարբեր նախաձեռնություններ նպատակ ունեն խթանել խնայելու մշակույթը հաճախորդների շրջանում: «Այս անգամ էլ ցանկանում ենք առիթը օգտագործել՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր հաճախորդներին, շնորհավորելու նրանց և տալու առավել շահավետ պայմաններով Ավանդ ներդնելու հնարավորություն», - ասել է Սեդա Ավագյանը։ Եթե նախկինում առցանց ներդրված ավանդների տոկոսադրույքները մասնաճյուղում ներդրվածների համեմատ ավելի բարձր էին 0․3%-ով, ապա այս արշավի շրջանակում հավելյալ 0․3%-ով ավելի տոկոսադրույք չի գործի։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |