IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել![]() 16 ապրիլի 2025 - 14:45 AMT PanARMENIAN.Net - IDBank-ը պաշտոնապես միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային` BACEE-ին, ինչը կարևոր քայլ էր բանկի՝ միջազգային գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու գործում։ Անդամակցության պայմանագիրը ստորագրվել է Բուդապեշտում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, որին ներկա էին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը և BACEE բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառումը խորհրդանշում էր խոստումնալից և փոխշահավետ համագործակցության սկիզբը։ BACEE-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Այն տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը։ Կազմակերպության առաքելությունն է ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը: Այս անդամակցության շնորհիվ IDBank-ի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ մասնակցություն BACEE-ի կազմակերպած կոնֆերանսներին, դասընթացներին և սեմինարներին, ինչպես նաև հնարավորություն մասնակցելու Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրին և այլ նախագծերի։ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է․ «Մենք հպարտ ենք BACEE-ին միանալու համար և վստահ ենք, որ այս համագործակցությունը կաջակցի IDBank-ի ռազմավարական նպատակներին, հատկապես՝ ավելի ամուր միջազգային կապեր կառուցելու և տարածաշրջանային ֆինանսական աճին և կայունությանը նպաստելու գործին»։ «IDBank-ը կարևոր դեր ունի Հայաստանի բանկային ոլորտում, և ունենալով Բանկը BACEE-ի անդամակցության ցանկում՝ Ասոցիացիան էլ ավելի է ամրապնդում իր աշխարհագրական ծածկույթն ու տեսանելիությունը։ BACEE-ն ուրախ է իր աջակցությունն առաջարկել IDBank-ի դինամիկ և կայուն զարգացման գործում ներքին և միջազգային մակարդակում», - ասել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը։ IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |