Կոնջորյանը Heritage հիմնադրամի անդամների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը![]() 17 ապրիլի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 16-ին խորհրդարանում ընդունել է Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած ամերիկյան պատվիրակությանը։ Կարաֆանոն հանդիսանում է Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական։ Այդ մասին Կոստանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- գրել է Կոնջորյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհանը և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |