Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին

PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ևս մեկ նորարարական էկոհամակարգի՝ ArcaPay-ին։

ArcaPay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել մեկ ակնթարթում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Բանկի Հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարելու դրամով ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին․

– Միայն ստացողի հեռախոսահամարով

– Առանց քարտի թվերը կամ հաշվեհամարն իմանալու

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդները կարող են Byblos Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում ընտրել այն որպես հիմնական բանկ՝ այլ բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար: Փոխանցում կարելի է կատարել ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվների միջև։ Ծառայությունը դեռևս հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին։

«Բիբլոս Բանկ Արմենիայում հաճախորդների հարմարավետությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այս առումով, մենք ընդլայնում ենք մեր թվային և հեռավար բանկային ծառայությունների շրջանակն ու մեր Հաճախորդներին տրամադրում լավագույն լուծումները։ ArcaPay-ը ևս այդ լուծումներից է։ Այժմ մեր Հաճախորդները կարող են մուտք գործել Byblos Mobile հավելվածը և արագ ու ապահով փոխանցումներ կատարել այլ Բանկերի Հաճախորդներին՝ նշելով միայն վերջիններիս հեռախոսահամարը»,- նշել է Բանկի Սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«ArcaPay-ը դարձավ առաջին համակարգը, որը մշակեց նոր միտում՝ թույլ տալով միջբանկային փոխանցումներ կատարել միայն կոնտակտով՝ առանց քարտային տվյալների անհրաժեշտության, և դա վայրկյանների ընթացքում։ Մեծ ուրախությամբ ողջունում ենք Բիբլոս Բանկ Արմենիային ArcaPay համակարգում և փաստում ենք, որ այս նոր անդամակցությամբ համակարգը դարձավ ավելի հզոր ու արդյունավետ։ Այժմ ArcaPay համակարգին մասնակից բանկերի թիվը հասել է 7-ի։ Մոտ ապագայում սպասվում է, որ ArcaPay համակարգին կմիանան նաև այլ բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ», - նշել է «Արմենիան Քարդ» ընկերության զարգացման բաժնի տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ, ինչպես նաև մշտապես ընդլայնում է Byblos Mobile հավելվածում մատուցվող հեռավար բանկային ծառայությունների շրջանակը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---