ՀՀ պետական պարտքն ապրիլի վերջին հասել է 13.6 մլրդ դոլարի![]() 27 մայիսի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 608 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 766 մլն դոլարով կամ 6%-ով։ Այս տարվա մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր (եվրոբոնդեր)` 7.1% եկամտաբերությամբ։ Այդպիսով, պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք է վերցրել, հայտնում է «Հետքը»։ «Ինչո՞ւ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել: Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնել։ Այս գործարքը ևս նպաստել է պարտքի ավելացմանը։ Առհասարակ պետական պարտքը մի կողմից ավելանում է՝ եվրոբոնդերի, արտաքին վարկերի, ներքին ու այլ արտաքին աղբյուրներից ներգրավվող գումարների հաշվին, մյուս կողմից՝ մարվում են հին պարտքերը, տոկոսավճարներ վճարվում»,–ասվում է հրապարակման մեջ։ Եվրապարտատոմսերի թողարկմամբ է բացատրվել նաև ՀՀ միջազգային պահուստների կտրուկ աճը մարտին։ Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է մոտ 7.1 մլրդ ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբի համեմատ աճելով9.4%-ով։ Ներքին պարտքը՝ 6.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ աճելով2.5%-ով։ Հայաստանի ամբողջ պետական պարտքի միայն մոտ 4%-ն է Կենտրոնական բանկի պարտքը, մնացածը ՀՀ կառավարությանն է։ 2024 թվականի տվյալներով՝ պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում. կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.3%: Տարեվերջի դրությամբ Հայաստանի ամենախոշոր վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |