«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական փորձաքննության դրական եզրակացությունը![]() 10 հունիսի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» նախագիծը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն։Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Առաջիկայում նախատեսվում է՝ ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում։ Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,–ասվում է գրառման մեջ։ 2024–ի մարտին հայտարարվել էր, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ: Հայտարարվել էր, որ նախատեսվում է շինաշխատանքները սկսել 2024–ին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |