2024-ին ՀՀ–ից արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ![]() 11 հունիսի 2025 - 15:15 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում պետությունն աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ: Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը: ««Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 մլն դրամ ծավալով աջակցություն: Դրա արդյունքում արտահանվել է մոտ 7.5 մլն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,-ասել է փոխնախարարը, հայտնում է Արմենպրեսը։ Կառավարությունը «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը» հաստատել էր նախորդ տարի: Դրանով նախատեսված էր կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |