Մոտ 1.8 մլրդ դրամ՝ 11 համայնքի ծրագրերի ֆինանսավորմանը

Մոտ 1.8 մլրդ դրամ՝ 11 համայնքի ծրագրերի ֆինանսավորմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունը մոտ 1 միլիարդ 849 միլիոն դրամ կուղղի՝ 11 համայնքում 15 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը, հայտնում է Panorama.am-ը։

Դրանցից երեքը նախատեսված են Արարատի մարզում, երկուսը՝ Արմավիրի մարզում, մեկը՝ Գեղարքունիքի մարզում, երեքը՝ Լոռու մարզում, չորսը՝ Կոտայքի մարզում, իսկ երկու ծրագիր էլ իրականացվելու է Սյունիքի մարզում։

Խուդաթյանն ընդգծել է, որ տվյալ որոշման ընդունմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեից համայնքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 9 միլիարդ 439 միլիոն դրամ:

Կառավարության նիստը նախագահող Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, թե մարզերից յուրաքանչյուրին որքան գումար է հատկացվելու ծրագրերի իրականացման նպատակով։

Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել նիստին, Դավիթ Խուդաթյանն անձամբ է մանրամասն ներկայացրել՝ ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---