Շարմազանով․ Մակրոնի աջակցությունը Փաշինյանին շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա![]() 15 հուլիսի 2025 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»։ «2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։ Իսկ վերջնարդյունքում ՝ Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։ Հիմա էլ Մակրոնը հայտարարում է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։ Ի՞նչ նոր էջ… Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»,–գրել է նա։ Դրանից բացի, ՀՀԿ գործիչը արձագանքել է Մակրոնի վերջին հայտարարությանը, որում նշվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |