Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։

Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։

Խաչատուրյանն այցելել է նաև Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։

Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---