Օվերչուկ․ ՀՀ հետ առևտրաշրջանառությունը մինչև տարեվերջ գրեթե 2 անգամ կնվազի![]() 4 սեպտեմբերի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կանխատեսում են, որ Հայաստանի հետ առևտրի ծավալը մինչև տարվա ավարտը զգալիորեն կկրճատվի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրին, այն կրճատվել է, արդեն զգալիորեն կրճատվել է, և մենք ակնկալում ենք, որ տարեվերջին այն կրկնակի կնվազի նախորդ տարվա համեմատ։ Այսինքն՝ եթե նախորդ տարի այն կազմել է 12.4 միլիարդ դոլար, ապա այս տարի, հավանաբար, կլինի մոտ 6, գուցե մի քիչ ավելի», – ընդգծել է փոխվարչապետը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |