Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները![]() 22 սեպտեմբերի 2025 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Թուրքիայից և Ադրբեջանից։ Սեմինարը երկօրյա է, հայտնում է Auroranews.am-ը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեմինարի ընթացքում ունեցած իր ելույթում ընդգծել է․ «ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը»։ Նախարարը հավելել է, որ այս փուլում միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները ներառում են ռազմավարական փաստաթղթերի մշակման նոր չափորոշիչներ և մոդելներ, Զինված ուժերի կառուցվածքային և կառավարման բարեփոխումներ, ինչպես նաև կրթական ու ուսումնավարժական համակարգերի զարգացում։ «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա»,- նշել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |