ՀՀ–ից արտահանումը նվազել է մոտ 53%-ով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3%-ով![]() 22 սեպտեմբերի 2025 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 52.8 տոկոսով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով:Այդ մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարման առաջին վեցամսյակի վերաբերյալ տեղեկանք։ Նախարարի խոսքով․ «Հայաստանից արտահանումը նվազել է 52.8 տոկոսով: Դրա պատճառը ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումն է: Իսկ ամենակարևորն ու ուրախալին այն է, որ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով», հայտնում է Արմենպրեսը։ Հունվար–հունիսին ապրանքների ներմուծումը նվազել է 38.6 տոկոսով, որը նույնպես պայմանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է մոտ 7 տոկոս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը «զգալիորեն կրճատվել է» և մինչև տարեվերջ «գուցե հասնի նախորդ տարվա ցուցանիշների կեսին»։ «Եթե նախորդ տարի առևտուրը կազմել է 12․4 մլրդ դոլար, ապա այս տարի, ամենայն հավանականությամբ, այն կլինի մոտ 6 մլրդ-ի սահմաններում»,–ասել էր Օվերչուկը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |