Ամերիաբանկը ` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար![]() 25 սեպտեմբերի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ից 28-ն Ամերիաբանկը մասնակցելու է Armenian Auto Show-ին ներկայացնելով իր MyCar.am հարթակը և գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկները բացառապես էքսպոյի այցելուների համար: Մասնավորապես, երեք օր շարունակ էքսպոյի այցելուները կկարողանան տեղում գտնել իրենց մեքենան և գնել այն առանց կանխավճարի և ավտովարկավորման հատուկ տոկոսադրույքով: Ամերիաբանկն ավտովարկերի պորտֆելով շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը շուկայի մոտ 50% մասնաբաժնով (30․06․2025թ․ դրությամբ): 2025-ի առաջին 8 ամսում տարեվերջի համեմատ Ամերիաբանկի ավտովարկերի պորտֆելն աճել է ավելի քան 40%-ով: Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են առաջարկներ ավելի քան 60 ավտոդիլերի կողմից, որոնցից մոտ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչ: MyCar.am-ն արդեն հնարավորություն է տալիս նաև անհատներին վաճառել իրենց սեփական մեքենան, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում: Հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ հարթակում հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը, ինչը նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |