Կառավարությունն ընդունել է 2026 թ. բյուջեի նախագիծը![]() 25 սեպտեմբերի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Հաստատված բյուջեն ներառում է առողջապահական ապահովագրության գործարկում։ «Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով»,- ասել է նախարարը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վահե Հովհաննիսյանի նշել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 2026 թվականին կկազմի 5.9%: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5% դիմաց: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |