Evocabank-ը ներգրավել է $5.5 մլն ստորադաս փոխառություն responsAbility-ից![]() 25 սեպտեմբերի 2025 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը ներգրավել է 5,500,000 ԱՄՆ դոլար ստորադաս փոխառություն responsAbility-ից, ինչը, ուղղվելով Բանկի կապիտալի բուֆերների ավելացմանը, զգալիորեն կընդլայնի Բանկի կողմից ՓՄՁ հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` այդպիսով նպաստելով բիզնես միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական առաջընթացին: Ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը։ Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է․ «Այս համագործակցությունը կարևոր քայլ է Evocabank-ի համար՝ նպաստելու կանանց ձեռնարկատիրության զարգացմանը և բիզնեսի նոր հնարավորությունների ընլայնմանը։ Մենք վստահ ենք, որ կանանց ղեկավարած ձեռնարկությունների աջակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործարար միջավայրի զարգացմանը»։ responsAbility-ի ևEvocabank-ի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023 թվականին և ներառել մի քանի նախագծեր (2023թ.-ին Բանկը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2024թ.-ին՝ 9 մլն ԱՄՆ դոլար), որոնց արդյունքում Բանկը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացման գործում։ Սակայն սա Բանկի առաջին համագործակցությունն է միջազգային ֆինանսական կառույցներից ստորադաս փոխառության ներգրավման ուղղությամբ: responsAbility Investments-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ Այն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով՝ ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ Ներկայում responsAbility-ն կառավարում է մոտ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ՝ համագործակցելով շուրջ 300 առաջատար պորտֆելային ընկերությունների հետ ամբողջ աշխարհում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |