Տիգրան Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է գործարարների հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է գործարարների հետ: Պետության վարչապետը հանդես է եկել «Հայաստան. ապագայի ռազմավարություն, երեք ամիս անց» զեկույցով:



Հայաստանի կառավարական պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 23-րդ նիստին կառավարությունների ղեկավարների մակարդակով: ԵվրԱսՏԸ-ի անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր եւ որոշումներ, այդ թվում «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագիրը, հաստատել են համատեղ միջոցառումների ծրագիրը, որոնք ուղղված են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:



Հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է գործել արդեն 2009 թվականին: Այս տարի կսկսի գործել նաեւ ԵվրԱսՏԸ-ի ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնը, որի հիմնական նպատակն է աջակցությունը գիտատեխնիկական եւ ինովացիոն զարգացմանը:



Առաջիկա միջոցառումներն, որ նախանշված են ԵվրԱսՏԸ-ի ու Մաքսային միության ձեւաչափերում, կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների արագացմանն ու համատեղ ջանքերի աճին, որոնք ուղղված են անդամ երկրների տնտեսությունների գլոբալ ճգնաժամի բացասական ազդեցության նվազեցմանը:



Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի ԵվրԱսՏԸ-ում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---