Փաշինյան․ Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել Մերձավոր Արևելքի գագաթնաժողովին![]() 14 հոկտեմբերի 2025 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով կազմակերպված գագաթնաժողովին, ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը: «Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել և մասնակցել Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին»,–գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ Նա նաև կարճ տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմման արարողությունից։ Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ: Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է համաձայնագիր, որը վերաբերում է Գազայում ռազմական գործողությունների ավարտին։ Փաստաթղթի տակ ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։ Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես են եկել ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |