Միրզոյան. Հարավային Կովկասը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործում

Միրզոյան. Հարավային Կովկասը կարող է  կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում անցկացվող համաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասի կարևորությունը Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործընթացում, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից՝ քննարկելու միջտարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն և ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները: Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է և երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ՝ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում»,- նշել է նախարարը։

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է աշխատանքային այցով։

Միրզոյանը մասնակցում է Եվրոպական միության նախաձեռնած «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական համաժողովին։

 Ուշագրավ
---