Պապոյան․ Շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը

Պապոյան․ Շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ շուտով ադրբեջանական ու վրացական երկաթգծով ղազախական ցորենի առաջին խմբաքանակը կմտնի Հայաստան։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»,– գրել է նա։

Այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։

«Նման առաջին բեռը Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկն էր։ Կարծում եմ՝ սա ևս լավ օրինակ է այն բանի, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև՝ գործնականում»,–ասել է Ալիևը։

Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---