Փոխվարչապետ․ Ադրբեջանի որոշումը կարևոր է խաղաղության օրակարգի առաջմղման գործում![]() 21 հոկտեմբերի 2025 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման մասին հայտարարությունը։ Գրիգորյանը բարձր է գնահատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ղազախստանի գործընկերների ջանքերն այս ուղղությամբ՝ ընդգծելով նման համագործակցության նշանակությունը, հայտնում է Արմենպրեսը։ «Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը»,– նշել է Գրիգորյանը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ողջունող հայտարարություն է տարածել նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |