ԱԽ քարտուղարն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը խոսել են փոխգործակցության հեռանկարների մասին![]() 21 հոկտեմբերի 2025 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։ Գրիգորյանը բարձր գնահատական է տվել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա նշանակությունը ՀՀ-ի անվտանգության և կայունության ապահովման հարցում։ Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանն ցուցաբերված ջերմ ընդունելության և կառուցողական համագործակցության համար։ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ/EUMA) մանդատը երկարացվել է ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը նախատեսված բյուջեն կկազմի ավելի քան 44 միլիոն եվրո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |