Փաշինյան․ Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամի մատուցած պատարագին![]() 21 հոկտեմբերի 2025 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ կիրակի օրը ներկա է լինելու կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։ «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին»,–գրել է նա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացրել է, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ. Արամ քահանա Ասատրյանն արդեն հռչակվել է կարգալույծ, այսինքն՝ նա դադարել է եկեղեցական լինել և այսուհետ հանդես կգա Ստեփան Ասատրյան աշխարհիկ անունով։ Կարգազրկման որոշումից հետո Ստեփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ անտեսելով որոշումը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Տելեգրամի իր ալիքում արձագանքել է Փաշինյանի գրառմանը՝ նշելով.«Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է։ Նա նշել է, որ «սա այլևս անհնազանդություն չէ, սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ»։ «Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։ Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։ Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։ Սա այլևս անհնազանդություն չէ։ Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։ Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։ Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։ Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի»,–գրել է նա։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը պաշտոնապես կարգալույծ է հռչակվել; Ավելի վաղ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հերքել էր իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ վերջին զարգացումներին:«Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որը որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ»,–ասել էր նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |