Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել![]() 30 հոկտեմբերի 2025 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսագրությունների հրապարակման դեպքով Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։ «Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հայտնել են կոմիտեից։ Նշված տեսանյութերն առաջինը հրապարակվել են հոկտեմբերի 25-ին՝ Telegram-ում գործող Armenian WikiLeaks անունով ալիքում։ Չնայած այդ ալիքը հետագայում արգելափակվել է Telegram-ի օգտագործման կանոնների խախտման հիմքով, տեսանյութերը հասցրել են տարածվել և պահպանվել այլ հարթակներում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |