Պապոյանը տեսակապով ներկայացրել է ՀՀ ագրոարդյունաբերության հեռանկարները ԵԱՏՄ նիստում![]() 25 նոյեմբերի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապի միջոցով մասնակցել է Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի վեցերորդ նիստին, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով ոլորտային հիմնական ուղղություններին և նախատեսվող ծրագրերին։ Մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները, տնտեսական գործընթացների առաջխաղացման ուղիները, գիտահետազոտական աշխատանքների իրականացման և թվայնացման նշանակությունը։ Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2026 թվականին՝ Ղազախստանի տարածքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |