Միքայել սրբազանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ![]() 16 դեկտեմբերի 2025 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ։ Պաշտպանների թիմը նշել է, որ այժմ նա անցնում է բժշկական հետազոտություններ, հայտնում է 1lurer.am-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միքայել սրբազանի առողջական վիճակը վատթարացել է, և նրա պաշտպանները բարձրաձայնել էին վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանավորված է հունիսի 28-ից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |