Նյու-Յորքի հայերը վրդովված են Հայաստանից երեխա որդեգրելու Անջելինա Ջոլիի հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Նյու-Յորքի հայերը չափազանց վրդովված են Հայաստանից երեխա որդեգրելու հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հնարավորությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել են հայկական համայնքի ներկայացուցիչները, հայ երեխան պետք է մեծանա եւ դաստիարակվի հայրենի միջավայրում` Հայաստանում, ընդգծել են Նյու-Յորքի հայ համայնքում: «Մինչդեռ ԱՄՆ-ում նա կմոռանա մայրենի լեզուն, մշակույթը, առավել եւս դաստիարակվելով մի ընտանիքում, որտեղ մեծանում են այլազգի երեխաներ»,- ընդգծել են Նյու-Յորքի հայ համայնքում:



Ավելի վաղ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի մենեջեր Գեյեր Կոզինսկու գրասենյակում PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էին ԶԼՄ-ում հայտնված տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ կատարելու վաղաժամության մասին: «Դեռեւս հրապարակմանը ենթակա ոչ մի տեղեկատվություն չկա»,- հայտնել էին Գեյեր Կոզինսկու գրասենյակում:



Ամերիկյան ԶԼՄ հաղորդմամբ, Անջելին Ջոլին պատրաստվում է Հայաստանից երեխա որդեգրել: Հայաստանում այդ տեղեկությունը չեն հաստատում եւ չեն ժխտում: Պատճառներից մեկը, որ Ջոլին ուզում է երեխա որդեգրել Հայաստանից, այն է, որ Հայաստանում երեխա որդեգրելու գործընթացն ավելի հեշտ է, քան այլ երկրներում:



Դերասանուհին կարծում է, որ հայ երեխան կարող է հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել Աֆրիկայից, Կամբոջայից եւ Վիետնամից որդեգրած իր այլ երեխաների հետ: Ջոլիի ամուսինը` Բրեդ Փիթը, համաձայն չէ դերասանուհու որոշման հետ, քանի որ ուզում է երեխա որդեգրել Հնդկաստանից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---