Հունվարի 21-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ կողմից ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը![]() 21 հունվարի 2026 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ից ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Պետդեպը դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները անթույլատրելի բարձր սոցիալական նպաստներ են ստանում ԱՄՆ ժողովրդի հաշվին», – ասվում էր X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արգելքը վերաբերում է միայն ներգաղթի վիզաներին: Սահմանափակող միջոցառումները կգործեն ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, այլև Իրանի, Իրաքի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Թաիլանդի և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |