ՀՀ-ից գինու արտահանումը նվազել է, միջին գինն աճել է․ 70%-ից ավելին ՌԴ-ն է գնում![]() 16 փետրվարի 2026 - 17:08 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանը կրճատել է գինու արտահանման ծավալը 3․1%-ով, սակայն գինն աճել է 12․7%-ով։ Այդ են վկայում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տվյալները, գրում է Sputnik Արմենիան: Ըստ այդմ, մոտավոր հաշվարկով, արտահանված գինու պայմանական 0․7 լիտրանոց շշի միջին արժեքը 2024 թվականին կազմել է 2․78 դոլար, իսկ 2025 թվականին՝ 3․24 դոլար։ Ռուսաստանը շարունակում է մնալ գլխավոր ներմուծողը՝ ապահովելով արտահանման 72%-ը։ Նույն միտումը նկատվել է Ֆրանսիայի և երկրների մեծամասնության (հատկապես Շվեյցարիայի և Չինաստանի) պարագայում: Նվազել են ԱՄՆ մատակարարումները, բայց պետք է հաշվի առնել, որ բացարձակ թվերով Ռուսաստանից բացի այլ երկրներ արտահանումը մնում է փոքր, և նույնիսկ 1-2 խոշոր մատակարարների մոտ ծավալների փոփոխությունը կարող է մեծապես փոխել ընդհանուր պատկերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |