ՀՀ-ն կմիանա ԵԱՏՄ բիզնեսի մտավոր սեփականության միասնական տվյալների մասին համաձայնագրին![]() 26 փետրվարի 2026 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնման ծառայություն ստեղծելու մասին Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին: Կառավարության հաստատումից հետո հայկական կողմը ստորագրելու է այդ փաստաթուղթը։ Նախատեսվող որոնողական հարթակում միավորվելու են բիզնեսի մտավոր սեփականության օբյեկտների մասին տվյալները, որոնք պահվում են միության հինգ անդամ պետություններում։ Խոսքը վերաբերում է ապրանքային նշաններին և ապրանքների ծագման աշխարհագրական նշումներին, հայտնում է Sputnik Արմենիան: Նախաձեռնության հիմնական նպատակը բիզնեսին և պետական մարմիններին մտավոր սեփականության պաշտպանության համար հարմարավետ և արագ գործիքներ տրամադրելն է։ Համաձայնագրի նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ԵԱՏՄ գործադիր մարմնում, անցյալ տարվա սեպտեմբերին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |