Համաներումը չի կարող փակել 2008-ի մարտի 1-ի դեպքերի հարցը22 հունիսի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - «Ճիշտ չի լինի խորհրդարանի կողմից հունիսի 19-ին ընդունած համաներման մասին որոշումը դիտարկել մարդասիրության տեսանկյունից: Փաստ է, որ որ այդ քայլն ուղղված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի գործը փակելուն: Իշխանությունները համառորեն փակում են այդ ոլորտը եւ փորձում են ցույց տալ, որ համաներումն ավելի գլոբալ բնույնթ կրում, իսկ մարտի 1-ի դեպքերը հարցի մի մասն են»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը:Իգիթյանը համոզված է, որ համաներումը գլխավորապես վերաբերում է 2008-ի մարտի 1-ի դեպքերին: «Համաներումը չի լուծում երկրում քաղաքական լարվածությունը թուլացնելու հարցը: Իհարկե, մենք ուրած ենք, որ համաներումը տարածվում է 2000 հոգու վրա, եւ մեր ընկերների մեծամասնությունը, որոնք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով, արդեն ազատության մեջ են, բայց դա չի նշանակում, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի էջը պետք է փակված համարել»,- նշել է նա: Իգիթյանի խոսքերով, Հայաստանի ԱԺ համաներման մասին որոշման մեջ շատ սխալներ, անճշտություններ եւ հակասություններ կան հատկապես սոցիալական, քաղաքական եւ իրավաբանական տեսանկյունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |