ԼՂՀ-ում քննարկել են բերքահավաքի հարցերը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 22-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ընթացող բերքահավաքին: Երկրի ղեկավարը կարեւորել է բերքահավաքը պատշաճ կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը:



Հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու,կորուստները նվազագույնին հասցնելու եւ գյուղատնտեսության զարգացման դրական դինամիկան պահպանելու համար քննարկվել է նաեւ բնակչությունից այս տարվա ցորենի գնման գները: Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---