ՀՀ-ն ու Հնդկաստանը կհամագործակցեն ֆինանսների կառավարման ոլորտում![]() 7 ապրիլի 2026 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն ֆինանսների կառավարման ոլորտում: ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ նախարար Վահե Հովհաննիսյանը այս հարցը քննարկել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ընթացքում։ Երկու երկրների ֆինանսների նախարարությունները նախատեսել են ստորագրել հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը և նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով: Վահե Հովհաննիսյանն ու Նիլակշի Սահա Սինհան անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության աճի դրական միտումները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |