Մինչև 25% idcoin՝ IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս![]() 8 ապրիլի 2026 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հերթական ճամփորդությունը պլանավորելիս առաջինը սկսում ենք մեր ֆինանսներից՝ որքան գումար կարող ենք տրամադրել այս ճամփորդությանը, ինչպես գտնել շահավետ առաջարկներ և նոր երկրներ բացահայտելիս նաև խնայել։ Եվ ահա, երբ սկսում ենք մտածել գարնանային և ամառային հերթական ճամփորդությունների մասին, պլանավորում ենք՝ ուր գնալ և որտեղ հանգստանալ, IDBank-ը ներկայացնում է իր բացառիկ և idcoin-աշատ նոր առաջարկը։ IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin։ Արշավին կարող են մասնակցել ինչպես արդեն գործող, այնպես էլ արշավի ընթացքում պատվիրված համապատասխան քարտերի քարտապանները։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը մինչև 25,000 idcoin ամսական (հարկումից հետո)՝ անկախ իր քարտերի քանակից։ Կարևոր է նշել, որ տուրիստական ընկերությունից կամ տուրիստական ընկերության միջոցով գնված ավիատոմսերի դիմաց վճարումները չեն մասնակցում արշավին: Իսկ idcoin-ի փոխանցումն իրականացվելու է, եթե վաճառակետն ունի համապատասխան MCC, հակառակ դեպքում քարտապանը պետք է դիմի Բանկին՝ idcoin ստանալու համար։ Արշավը գործում է բոլոր ավիաընկերություններից ավիատոմսի գնման համար։ Արշավի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |