ԱԺԲ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է![]() 15 ապրիլի 2026 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովրդավարական բևեռը ընտրություններին կմասնակցի առանձին։ Այդ մասին հայտնել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը, տեղեկացնում է Factor.am-ը: Նրա խոսքով՝ բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որն այժմ գտնվում է անազատության մեջ։ Միաժամանակ Պապյանը հավելել է, որ ընթացել են քննարկումներ երեք կուսակցության հետ՝ նրանց ներկայացուցիչներին ընտրական ցուցակում ընդգրկելու վերաբերյալ, սակայն չի հստակեցրել, թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքը։ ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |