Դատախազների միջազգային ասոցիացիայի նիստը 2028-ին կանցկացվի Հայաստանում![]() 15 ապրիլի 2026 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում: Որոշումն ընդունվել է ապրիլի 15-ին՝ Շանհայում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ անդամների միաձայն քվեարկությամբ։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցել է նույն՝ Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ։ ԴՄԱ Գործադիր կոմիտեն հանդիսանում է կազմակերպության ղեկավար և վարչական մարմինը, որը կազմված է նախագահից, փոխնախագահներից և 20 դատախազ անդամներից՝ ներկայացնող տարբեր երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի Հանրապետությունը, Կանադան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Քենիայի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Հունգարիան և այլ պետություններ։ Շանհայում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |