ԱԺ-ն արգելել է պատերազմի քարոզչությունը հեռուստատեսությամբ և ռադիոյով![]() 16 ապրիլի 2026 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ–ն այսօր 2–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական այն փոփոխությունները, ըստ որոնց` նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը, հայտնում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկված փոփոխություններին և լրացումներին, որոնց համաձայն՝ օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումներում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կկարգելվի օրենքով։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է նաև արգելք՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, ինչպես նաև բռնություն և դաժանություն տարածելու նպատակ ունեցող բովանդակության նկատմամբ։ Միաժամանակ նախատեսվել է, որ օտարերկրյա մեդիայում Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող միջամտող բովանդակությունը նույնպես կարգելվի օրենքով։ Փոփոխություններով հստակեցվել են նաև ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, սահմանված չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Բացի այդ, վերանայվել և խմբագրվել են տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |