Զուրաբյան. Ես կգերադասեի, որ վառեն հայկական դրոշը` վառում են, երբ դու ես հաղթանակած![]() 24 ապրիլի 2026 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ վարչապետի թեկանծու Լևոն Զուրաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի դրոշն այրելու երևույթի հանդեպ իր վերաբերմունքը: Նա նշել է, որ կգերադասեր, որ «վառեն հայկական դրոշը` վառում են, երբ դու ես հաղթանակած», հայտնում է Panorama.am-ը: «Ես կարծում եմ, երբ դրոշ ես վառում, դա, ցավոք սրտի, պարտության, նստացման, թուլության հետևանք է։ Ես կգերադասեի, որ վառեն հայկական դրոշը, վառում են, երբ դու ես հաղթանակած»,-ասել է նա: Զուրաբյանը հավելել է, որ երազում է մի իրավիճակի մասին, երբ մենք կլինենք դրության տերն ու կվառեն հայկական դրոշը։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում երիտասարդները Ջահերով երթից առաջ այրել են Թուրքիայի դրոշը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |