ՄՊՀ խոսնակ. Բենզինի և դիզվառելիքի գնաճն ունի տնտեսական հիմք![]() 28 ապրիլի 2026 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հետևում է բենզինի և դիզելային վառելիքի շուկաների զարգացումներին։ Այդ մասին ասել է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա նշել է, որ բենզինի և դիզվառելիքի գնաճն ունի տնտեսական հիմք: Նա պարզաբանել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի և դիզելային վառելիքի գները, մինչդեռ հեղուկ գազի շուկան չի դիտարկվում, քանի որ այն գնահատվում է որպես մրցակցային՝ ավելի քան 180 մասնակիցներով, որոնցից խոշորագույնի մասնաբաժինը չի գերազանցում 9 տոկոսը։ Ինչ վերաբերում է բենզինին, ապրիլին գները բարձրացել են 20-50 դրամով։ Ներկրող ընկերությունները հանձնաժողովի հարցումներին ի պատասխան մատնանշել են բորսայում վառելիքի գների աճը, ինչը հաստատվել է։ «Հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է կատարել և համոզվել, որ ընկերությունները գնի բարձրացման հարցում ունեն տնտեսական հիմք։ Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, դա կարճաժամկետ գործընթաց չէ, տևում է մոտ մեկ ամիս, և մենք հետևում ենք շուկայի զարգացումներին», - ասել է Սմբատյանը։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ հեղուկ գազի շուկայում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են լոգիստիկ խնդիրներով և կոչ է արել քաղաքացիներին խուսափել խուճապային գնումներից՝ առաջնորդվելով պաշտոնական տեղեկատվությամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |