Մակրոնը մայիսի 5-ին կայցելի Գյումրի, ներկա կլինի համերգի![]() 30 ապրիլի 2026 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցի շրջանակում կայեցելի Գյումրի և ներկա կլինի մեծ համերգի, ինչը հայտնի է դառնում կառավարության նիստին ներկայացված նախագծերից։ Գործադիրը համերգի կազմակերպման համար կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան 1 միլիոն դոլար, հայտնում է «Ազատությունը»: «Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։ Միջոցառման անցկացման վայր է ընտրվել Գյումրին, քանի որ կառավարության գնահատմամբ քաղաքում բարձր է հետաքրքրությունն ու սերը ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի նկատմամբ։ Այս հանգամանքը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման գործընթացում Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության ցուցաբերած աջակցությամբ։ Photo. Reuters Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |